Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արթուր Գևորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետի հրաժարականի տեղեկությունը

Արթուր Գևորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետի հրաժարականի տեղեկությունը
28.06.2018 | 13:51

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հերքում է ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել:


«Ես Դավիթ Խաժակյանի տվյալ հայտարարությունը, որ տեսել եմ Ձեր լրատվամիջոցում, հերքում եմ, չեմ հաստատում, և նշում եմ, որ նման տեղեկություն չկա՝ հրաժարականի դիմում գրելու մասին»,- «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարեց Արթուր Գևորգյանը:
«Ազատության» ճշտող հարցին՝ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում չի՞ գրել, Արթուր Գևորգյանը պատասխանեց․«Ես հստակ նշում եմ՝ պարոն Խաժակյանի այդ նյութը, որով Դուք ասում եք՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմում է գրել հրաժարականի, ես տվյալ տեղեկությունը չեմ հաստատում և նշում եմ՝ նման տեղեկատվություն չկա»:

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ